Հեռախոսահամար

044 58 06 06 | 043 58 06 06
096 58 06 06 | 095 58 06 06

Համալիրի հասցե

Երևան, Նոր նորք
Գյուրջյան 14/1

Գրասենյակի հասցե

Կենտրոն, Հանրապետության 67
(Republic բիզնես կենտրոն, 2 հարկ)

Աշխատանքային ժամեր

Երկ-Ուբ՝ 10.00 - 18:00
Շբթ՝ 10:30 - 14:00

Թաղամասի մասին


«Գյուրջյան Կասկադ»՝ հարմարավետության և հանգստի նոր հնարավորություններ, ինսոլացիայի բարձր աստիճան, կասկադային շինարարության եվրոպական ժամանակակից լավագույն լուծումներ։

✅ Կասկադային աստիճանների տեսարանով բնակարաններ

✅ Բավարար լուսավորություն բոլոր բնակարաններին

✅ Կասկադային լանդշաֆտ և բազմաշերտ կանաչապատում

✅ Կառուցապատման աշխատանքները սկսվել են 2024թ․ մայիսից

Տեղադիրքը


Հարմարավետ քաղաքային թաղամասը տեղակայվելու է Երևանի բարձրադիր տեղանքում, Նորք Մարաշ և Նոր Նորքի 3-րդ զանգված շրջաների հանգույցում՝ Գյուրջյան 14/1 հասցեում։

Բնապահպանական միջավայրը՝ մաքուր օդն ու կանաչապատման խտությունը, թաղամասի տեղակայումը բնակլիմայական առումով մոտեցնում են քաղաքամերձ բնակավայրին։

Թաղամասը սահմանակից է նոր ճանապարհային հանգույցին, որը Նոր Նորք վարչական շրջանը կապելու է Կենտրոնին՝ Մյասնիկյան պողոտային։

Հողամասի տեղանքին բնորոշ բնական թեքությունը ոգեշնչել է թաղամասը նախագծող ճարտարապետական
խմբին ստեղծել կասկադային լանդշաֆտ և իրականացնել տարածքի բազմաշերտ կանաչապատում։
Համալիրի գլխավոր զարդարանքը կասկադային աստիճաններն են, որոնք ձևավորվելու են ծաղկե մահճակալներով,
երիտասարդ ծառերով և շատրվաններով։ Կասկադային աստիճաններն նախագծված են երկկողմանի թեքահարթակներով։

Ենթակառուցվածքներ

Կյանքը հարմար է, երբ անհրաժեշտը հասանելի է

«Գյուրջյան Կասկադ» թաղամասի ճակատային հատվածի երկու 16 հարկանի շենքերի առաջին և երկրորդ հարկերը նախագծված են բացառապես որպես հասարակական նշանակության տարածքներ՝ խանութներ, սրճարաններ, գեղեցկության սրահներ, այստեղ հեշտ է լուծել առօրյա խնդիրները։

Ներքին ժամանցային և սպորտային ենթակառուցվածքները ՝ մարզադաշտերը, մանկական խաղահրապարակները, լողավազանը և պասիվ հանգստի գոտիները, բաց են ձեզ համար։ Նախադպրացական փոքրիկ բնակիչների համար առանձին մասնաշենքով բացվելու է մանկապարտեզը, իսկ հանրակրթական դպրոցը գտնվում է թաղամասի հարևանությամբ՝ փողոցի մյուս մայթին։

Հարմարավետության առավելագույն աստիճան կստեղծեն Նոր Նորքի 3-րդ զանգվածի կայացած հանրային ենթակառուցվածքները՝ մանկապարտեզները, դպրոցները, խանութները, պոլիկլինիկաները, բանկերի մասնաճյուղեր, առևտրի խոշոր կենտրոնները։


metal roofting
Բնակարաններ

«Գյուրջյան Կասկադ» թաղամասում ներկայացված է ֆունկցիոնալ լուծումներով և լավագույն արևային կողմնորոշումներով բնակարանների մեծ առաջարկ յուրաքանչյուր ճաշակի համար։ 2-4 սենյականոց 38-98 քմ մակերեսով բնակարաններ, որոնք ունեն տերասներ դեպի թաղամասի ներքին բակ կամ ձեր նախընտրած ազատ տեսարաններով։ Բնակարանները հանձնվում են առանց ներքին հարդարման, սակայն գնորդի ցանկությամբ կարող են նորոգվել և կահավորվել մեզ հետ համագործակցող նախագծային և շինարարական ընկերությունների կողմից։

green building
Կայանումը խնդիր չէ

Թաղամասում բոլոր շենքերի տակ նախագծված են եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղեր։ Թաղամասի ներսում չկա տրանսպորտային հասանելիություն, բակն ազատ է ավտոմեքենաներից, ստորգետնյա կայանատեղերի մուտքերը նախատեսված են շենքերի կողային հատվածներից։ Հավելյալ մեծաթիվ բացօթյա կայանատեղերը թույլ կտան չմտածել կայանման խնդրի մասին։
Տեղակայվելու են էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ։

Վաճառքի գլխավոր գործընկեր

ԿՈՆՍԱԼՏ գնահատման և անշարժ գույքի ընկերություն